Ապրիլ 29, 2025
117 դիտում

«Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն ՉԼ-ի կիսաեզրափակչում են


Լուսանկարը` PSG

Լուսանկարը` FC Barcelona


Հայտնի են դարձել առաջին թիմերի անունները, որոնք նվաճել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ուղեգրեր։

Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության է հասել «Բարսելոնա»-ի նկատմամբ։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Սերու Գիրասին, իսկ հյուրերի միակ գնդակը եղել է Ռեմի Բենսեբաինիի ինքնագոլից հետո։ Չնայած պարտությանը՝ կատալոնական թիմը երկու խաղի արդյունքով հաղթել է 5։3 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ։

Լուսանկարը` FC Barcelona


«Ասթոն Վիլլա»-ն էլ արժանի դիմադրություն է տվել եւ ուժեղ եղել ՊՍԺ-ից՝ 3։2։ Յուրի Թիլեմանսը, Ջոն Մաքգինն ու Էզրի Կոնսան խփել են իրենց թիմի գոլերը, իսկ ֆրանսիացիների գնդակներն Աշրաֆ Հաքիմիի եւ Նունու Մենդեշի հաշվին են։ ՊՍԺ-ի առավելությունն ընդհանուր 5։4 հաշվիվ է, ինչի արդյունքով վերջինս էլ շարունակում է պայքարը։

Այսօր կկայանան «Ռեալ»-«Արսենալ» եւ «Ինտեր»-«Բավարիա» հանդիպումները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին