Ավարտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը, որն առաջին անգամ անցկացվում էր նոր ձեւաչափով։
Հայտնի են դարձել բոլոր թիմերը, որոնք պայքարելու են փլեյ-օֆֆ փուլում։
Նոր կանոնակարգի համաձայն 1-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերն այդ փուլում հանդես կգան միանգամից։ Դրանք են՝ «Լիվերպուլ»-ը, «Բարսելոնա»-ն, «Արսենալ»-ը, «Ինտեր»-ը, «Ատլետիկո»-ն, «Բայեր»-ը, «Լիլ»-ը եւ «Աստոն Վիլլա»-ն։
Մյուս 16 թիմերը պայքարելու են անցումային խաղերում, իսկ դրանց հաղթողները դուրս են գալու 1/8 եզրափակիչ։ Նման իրավունքի համար կպայքարեն հետեւյալ թիմերը՝ «Ատալանտա», «Բորուսիա», «Ռեալ», «Բավարիա», «Միլան», ՊՍՎ, ՊՍԺ, «Բենֆիկա», «Մոնակո», «Բրեստ», «Ֆեյենորդ», «Յուվենթուս», «Սելթիկ», «Մանչեսթեր Սիթի», «Սպորտինգ» եւ «Բրյուգե»։
Անցումային խաղերը կայանալու են փետրվարի 11-12-ին եւ 18-19-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: