Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանն օրեր առաջ է պայմանագիր ստորագրել մոլդովական «Շերիֆ» ակումբի հետ։
21-ամյա ֆուտբոլիստն ակումբի պաշտոնական կայքին հայտնել է, որ մեծ ուրախությամբ է միացել նոր թիմին եւ ոգեւորությամբ է մարզվում։
«Փորձելու եմ աչքի ընկել նոր թիմիս կազմում։ Իմ նկատմամբ հետաքրքրություն կար, ես էլ որոշեցի բանակցել։ Ամեն բան հարթ ընթացավ եւ պայմանագիր ստորագրվեց։ Ցանկությունս է օգնել թիմին, գոլեր խփել, կատարել գոլային փոխանցումներ եւ աչքի ընկնել եվրագավաթներում։ Դրանք շատ կարեւոր են տիտղոսներ նվաճելու համար»,-ասել է Սերոբյանը։
Կիսապաշտպանն անդրադարձել է «Միլսամի»-ի դեմ կայացած ընկերական խաղում իր նորամուտին՝ համարելով դա տպավորիչ․ «Մենք լավ խաղացինք, իսկ ես գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ դարձա։ Հույս ունեմ նույն ոճով էլ շարունակել հետագայում»։
Սերոբյանն իր ուժեղ կողմերից առանձնացրել է դրիբլինգը, հարվածներն ու լավ փոխանցումներ կատարելը։
«Ընտանիքս կյանքիս կարեւոր մասն է։ Ես խաղում եմ մտերիմներիս համար, որովհետեւ նրանք ինձ միշտ աջակցում են։ Շատ ժամանակ եմ հատկացնում սպորտին, բայց հաջողության հասնելու համար պետք է ինչ-որ բան զոհաբերել»,-ավելացրել է ֆուտբոլիստը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: