«Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի վերջին խաղում այսօր կեսգիշերին ընդունելու է «Մոնակո»-ին:
Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նշել է, որ իրենք կարող են ընդգրկվել լավագույն ութնյակում ու միանգամից հայտնվել փլեյ-օֆֆում։ Միաժամանակ նաեւ երաշխիքներ չունեն, քանի որ շատ ուժեղ ակումբներ են դուրս մնալու այդ ցանկից:
«Նախորդ 7 հանդիպումներում լավ ենք հանդես եկել, հիմա պետք է վերջին քայլն անենք: Մեր մրցակիցը բավական լավն է, 13 միավոր է վաստակել եւ ուժեղ հարձակվողներ ունի: Շատ ենք հարգում «Մոնակո»-ին, բայց ցանկանում ենք հիանալի հանդիպում անցկացնել»,- նշել է նա:
Ինձագիի խոսքով, սպասվող խաղը չափազանց որոշիչ է լինելու, պարտավոր են վերահսկել էմոցիաներն ու կենտրոնանալ հանդիպման վրա, քանի որ ցանկացած սխալ կարող է իրենց վրա թանկ նստել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: