«Նոա»-ն երեկ Սերբիայում վերջին հանդիպումն է անցկացրել Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլում, որում մեկական հաղթանակ ու ոչ-ոքի է գրանցել ու կրել 4 պարտություն:
«Բաչկո Տոպոլա»-ի (4:3) հետ արտագնա խաղից հետո հայկական ակումբի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան նախ շնորհավորել է մրցակցին փլեյ–օֆֆ դուրս գալու կապակցությամբ։
«Շատ-շատ լավ սկսեցինք հանդիպումը եւ վտանգավոր պահեր ստեղծեցինք: Գոլեր խփեցինք, բայց կարող էինք ավելի շատ աչքի ընկնել: Եթե առաջին խաղակեսում առաջ լինեինք 4:1 հաշվով, ավելի արդար կլիներ։ Երկրորդ խաղակեսն էլ լավ սկսեցինք ու հաշիվը 3:1 դարձրինք: Բայց Չինարին չկարողացավ իր պահն օգտագործել ու մեր դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որից հետո մեր թիմը ֆիզիկապես սկսեց զիջել: «Բաչկա Տոպոլա»-ն օգտագործեց իր հնարավորությունները»,- ասել է նա:
Մոտան գոհ է, թե ինչպես են իր սաները բնավորություն ցույց տվել ու պայքարել մինչեւ վերջ: Նրա թիմը 30-րդ հանդիպումն է անցկացրել մրցաշրջանի մեկնարկից ի վեր, ու մարզիչը նկատել է ֆուտբոլիստների ֆիզիկական հոգնածությունը.
«Բայց սա եվրոպական մրցաշարում հանդես գալու «Նոա»-ի առաջին փորձն էր: Վստահ եմ, որ մյուս տարի ավելի ուժեղ կվերադառնանք»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: