Նոյեմբեր 28, 2024
106 դիտում

«Լիվերպուլ»-ը հաղթեց «Ռեալ»-ին ու գլխավորեց ՉԼ-ի աղյուսակը


Լուսանկարը` Liverpool FC


Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում սպասված հանդիպումներից էր «Լիվերպուլ»-ի ու «Ռեալ»-ի դիմակայությունը։

Հաղթանակ 2։0 հաշվով տոնել են անգլիական թիմի ֆուտբոլիստները։ Գոլերի հեղինակները Ալեքսիս Մաք Ալիստերն ու Կոդի Գակպոն են։ Մրցավարը երկու անգամ նշանակել է 11-մետրանոց հարված, սակայն Կիլիան Մբապեն ու Մո Սալահը չեն կարողացել իրացնել։

Հաղթանակից հետո «Լիվերպուլ»-ը 15 միավորով գլխավորում է ՉԼ-ի աղյուսակը, իսկ «Ռեալ»-ը 9 միավորով 24-րդն է։

Ի դեպ, Արքայական ակումբն առաջինն է, որ, լինելով ՉԼ-ի գործող գավաթակիր, խմբային փուլում կրել է երեք պարտություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին