Նոյեմբեր 18, 2024
102 դիտում

Սուրեն Չախալյան․ Տղաներից պահանջել էի համբերություն


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի վերջին խաղում 2։1 հաշվով հաղթանակ տոնեց Լատվիայի նկատմամբ։

Թիմն իրավունք ստացավ մասնակցել անցումային խաղերին եւ պայքարել B լիգա դուրս գալու համար։


Գլխավոր մարզչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանն ասել է, որ փոփոխություններ կատարելու շնորհիվ կարողացել են փոխել խաղը։

«Առաջին կեսում ինչ-որ բաներ չէին ստացվում, բայց երկրորդում տղաները կարողացան կատարել հանձնարարությունը, արդյունքը՝ գոլերն են ու հաղթանակը։ Ես նրանցից պահանջել եմ համբերություն, որովհետեւ հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ Ֆուտբոլը հիմա այնքան է առաջ գնացել, որ համակարգերը չեն հաղթում, այլ դրանցում ընդգրկված ֆուտբոլիստները։ Մենք կարողացանք օգտագործել խաղադաշտի կենտրոնական հատվածը եւ ստանալ առավելություն»,-ասել է Չախալյանը։

Ամփոփելով մրցաշրջանը՝ մասնագետը նշել է հետեւյալը․ «Եթե խնդիրն առաջին տեղը գրավելն էր ու չենք կարողացել, ուրեմն Ազգերի լիգան չի ստացվել։ Մյուս առումով՝ սրանից պետք է դաս քաղենք ու չկրկնենք սխալները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին