Հոկտեմբեր 07, 2024
166 դիտում

Տիկնիզյանը հրաժարվել է ավելի բարձր աշխատավարձով տեղափոխվել «Զենիթ»


Լուսանկարը` Fc Lokomotiv


«Լոկոմոտիվ»-ի ու Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սեւիլիա»-ի հետաքրքրության մասին:

«Լոկոմոտիվ»-ը գրություն է ստացել, բայց ղեկավարությանը պայմանները չեն բավարարել: Ես էլ չխոչընդոտեցի, քանի որ հարգում եմ իմ ակումբը եւ շնորհակալ եմ նրան: Իհարկե, հաճելի է, որ «Սեւիլիա»-ն ինձնով հետաքրքրվում է, ինչն իմ ցուցադրած խաղի արդյունքն է»,- ասել է ֆուտբոլիստը:

Նա անդրադարձել է նաեւ «Զենիթ»-ի հետ բանակցություններին: Ակումբը պաշտպանին մեծ աշխատավարձ է առաջարկել, սակայն Տիկնիզյանը հասկացել է, որ այնտեղ երկրորդ համարն է լինելու:

«Ես սիրում եմ ֆուտբոլ ու որպեսզի հասկանամ, թե որքանով եմ «Զենիթ»-ին պետք, սակարկում էի: Երբ հասկացա, որ հետս չեն ցանկանում երկխոսություն վարել, զգացի, որ այնտեղ չեմ խաղալու: Ակումբում է հանդես գալիս լիգայի լավագույն պաշտպան Դուգլաս Սանթոսը, ճիշտ վարվեցի, որ չտեղափոխվեցի: Հիմա ճիշտ տեղում եմ ու ամեն ինչ ճիշտ ժամանակին է լինում»,- ավելացրել է նա:

Transfermarkt-ը Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 6,5 մլն եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին