Մայիս 15, 2024
482 դիտում

Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի հաղթողը Ալավերդու թիմն է


Լուսանկարը` Հայաստանում ռուսական տուն

Լուսանկարը` Հայաստանում ռուսական տուն

Լուսանկարը` Հայաստանում ռուսական տուն

Լուսանկարը` Հայաստանում ռուսական տուն

Լուսանկարը` Հայաստանում ռուսական տուն

Լուսանկարը` Հայաստանում ռուսական տուն

Լուսանկարը` Հայաստանում ռուսական տուն

Լուսանկարը` Հայաստանում ռուսական տուն

Լուսանկարը` Հայաստանում ռուսական տուն


Վայքի մարզադաշտում որոշվել են Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու անվան սահմանամերձ բնակավայրերի երեխաների մրցաշարի հաղթողները:

Ուժերն են չափել 10 մարզերի 113 թիմեր, որոնք մինչ եզրափակիչ հասնելը 186 ընտրական հանդիպում են անցկացրել: Ընդհանուր առմամբ պայքարին մասնակցել են 12-14 տարեկան 1244 պատանիներ:

Մրցաշարի հաղթող է դարձել Լոռու մարզի Ալավերդու թիմը, որին հաջորդել են Արարատի եւ Գեղարքունիքի թիմերը:

«Լավագույն դարպասապահ» անվանակարգում Ռոման Բերեզովսկու մրցանակին է արժանացել Լոռուց Ալեն Նասիբյանը: Պարգեւն ու իր ստորագրությամբ գնդակը նրան անձամբ Բերեզովսկին է հանձնել, հայտնում է Հայաստանում ռուսական տունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին