Ապրիլ 29, 2024
392 դիտում

Կլոպ. Չեմ ուզում շիրմաքարիս գրեն, որ աշխարհի լավագույն մարզիչներից մեկն եմ եղել


Լուսանկարը` FC Liverpool


«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իրեն մեծագույնը չի համարում:

«Երբեք իմ մասին այդպես չեմ մտածել ու մինչեւ հիմա զարմանում եմ, որ մարդիկ են այդպես կարծում: Կարեւորն այն է, որ Լիվերուլում գոհ են այն ամենով, ինչի հասել ենք: Չեմ ուզում ինձ համեմատեն Արսեն Վենգերի կամ մեկ այլ ուրիշի հետ: Ինձ համար այդ ամենը ոչինչ չարժե: Չեմ ուզում, որ շիրմաքարիս գրեն. «Այստեղ հանգչում է մոլորակի ամենահաջողակ մարզիչներից մեկը»: Միեւնույն է ես 3 ֆուտ հողի տակ եմ լինելու: Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես մարդու, ով իր ողջ կյանքի ընթացում օգնել է մյուսներին»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Sky News-ը:

Ավելի վաղ Կլոպը հայտնել էր, որ այս մրցաշրջանի ավարտին լքելու է «Լիվերպուլ»-ը: Հիմա նրա թիմն Անգլիայի առաջնությունում 71 միավորով 3-րդ տեղում է, նույնքան միավոր ունի նաեւ «Արսենալ»-ը, իսկ առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ն նրանից 2 միավոր ավել է վաստակել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին