Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:
Լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են՝ Նորբերտո Բալեկյանը («Բոկա Խունիորս», Արգենտինա), Տիգրան Բարսեղյանը («Սլովան», Սլովակիա), Վահան Բիչախչյանը («Պոգոն», Լեհաստան), Արտակ Դաշյանը («Փյունիկ»), Նաիր Տիկնիզյանը («Լոկոմոտիվ», Մոսկվա, Ռուսաստան), Ուգոչուկվու Իվուն («Ռուբին», Ռուսաստան), Վարազդատ Հարոյանը («Աստանա», Ղազախստան), Գեորգի Հարությունյանը («Կրասնոդար», Ռուսաստան), Հովհաննես Հարությունյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Աստանա», Ղազախստան), Հենրիխ Մխիթարյանը («Ինտեր», Իտալիա), Արթուր Միրանյանը («Նոա»), Ստյոպա Մկրտչյանը («Օսիեկ», Խորվաթիա), Անդրե Չալըշըրը («Բրոմապոյկարնա», Շվեդիա), Օգնյեն Չանչարեւիչը («Ալաշկերտ»), Լուկաս Սելարայանը («Ալ-Ֆաթեհ», Սաուդյան Արաբիա), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», Ռուսաստան), Էդգար Սեւիկյանը («Պարի ՆՆ», Ռուսաստան), Հրանտ-Լեոն Ռանոսը («Բորուսիա Մյունխենգլադբախ», Գերմանիա):
Լավագույն մարզչի կոչմանը հավակնում են՝ Վարդան Բիչախչյանը («Արարատ-Արմենիա»), Դմիտրի Գունկոն («Ուրարտու»), Վահե Գեւորգյանը («Ալաշկերտ»), Եղիշե Մելիքյանը («Փյունիկ»), Վարդան Մինասյանը ( «Արարատ-Արմենիա») եւ Ալեքսանդր Պետրակովը (Հայաստանի ազգային հավաքական):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: