Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարծում է, որ իրենք լավ ընտրական փուլ են անցկացրել։
«Մեզ չհերիքեց կայունությունը, կարեւոր խաղերում միավորներ էինք կորցնում։ Միգուցե չունեինք փորձ ու նման մակարդակում հանդես գալու խաղային պրակտիկա։ Մեր հավաքականը մեծ ներուժ ունի։ Հույս ունենք, որ ֆուտբոլիստների մեծ մասը կտեղափոխվի եվրոպական առաջնություններ, ինչի շնորհիվ ազգային հավաքականի մակարդակը կբարձրանա»,- Metaratings-ին ասել է Ռանոսը։
Նա խոսել է նաեւ Նաիր Տիկնիզյանի եւ Էդուարդ Սպերցյանի Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին։ Ըստ Ռանոսի՝ նրանք երկուսն էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ են եւ պատրաստ են հանդես գալ ուժեղ առաջնություններում։
20-ամյա հարձակվողն այս տարի է տեղափոխվել «Բորուսիա» ու առաջին մրցաշրջանն է անցկացնում Բունդեսլիգայում․ «Ես հարմարվում եմ նոր քաղաքին ու թիմին։ Դրական եմ տրամադրված ապագայի հանդեպ։ Ակումբից շատ բան եմ սովորում, այստեղ ինձ հարմարավետ եմ զգում»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: