Մայիս 10, 2025
650 դիտում

Գագիկ Սիմոնյանն այլեւս «Արարատ»-ի գլխավոր մարզիչը չէ


Լուսանկարը` FC Ararat


«Արարատ» ֆուտբոլային ակումբի եւ գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջեւ փոխադարձ համաձայնությամբ համագործակցությունը դադարեցնելու մասին որոշում է կայացվել:

Սիմոնյանն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի գարնանը եւ գլխավորել թիմը 2022/23 մրցաշրջանի գարնանային ու 2023/24 մրցաշրջանի աշնանային հատվածներում:

«Արարատ»-ը Հայաստանի առաջնության 20 տուրից հետո ընդամենը 21 միավոր է վաստակել ու ձմեռային դադարի գնացել 7-րդ տեղում:

««Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Գագիկ Սիմոնյանին նվիրվածության եւ կատարած աշխատանքի համար, ինչպես նաեւ հաջողություններ է մաղթում հետագա մարզչական կարիերայում»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին