«Ինտեր»-ն ու «Ռեալ Սոսիեդադ»-ը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղում գոլազուրկ ոչ-ոքի են գրանցել:
Թիմերը վաստակել են 12-ական միավոր ու D խմբում 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրել, նրանք ավելի շուտ էին հաղթահարել խմբային փուլը:
Հանդիպումից հետո Սիմոնե Ինձագին գոհ է եղել եւ գովել է իր սաներին: Նա գտնում է, որ հիանալի խաղ են անցկացրել ուժեղ մրցակցի դեմ:
«Խմբային փուլն ավարտել ենք առանց պարտության, ինչի համար գովասանքի խոսքեր եմ ասել տղաներին: Ուզում էինք առաջին տեղը գրավել, բայց միեւնույն է ուրախ ենք այս արդյունքի համար: Նախորդ տարի էլ խմբում 2-րդ ենք եղել ու հասել ենք մինչեւ եզրափակիչ»,- ավելացրել է Ինձագին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: