Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Ինտեր»-ը հյուրընկալելու է «Ռեալ Սոսիեդադ»-ին:
Խաղից առաջ Սիմոնե Ինձագին նշել է, որ իրենց սպասվում է բարձրակարգ թիմի դեմ բարդ հանդիպում:
«Արդյունք ապահովելու համար պետք է լավ խաղ ցուցադրենք: Հիանալի մեկնարկ ենք ունեցել, բայց մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում, որը լի է տարատեսակ թակարդներով: Հանդիպելու ենք մի թիմի, որը մեզ պես հաջող է ելույթ ունենում Չեմպիոնների Լիգայում»,- նշել է Ինձագին:
Նրա խոսքով՝ հաղթանակը թիմին վստահություն կհաղորդի ու մեծ առաջընթաց կհամարվի, բացի այդ էլ կկարողանան խմբային փուլն ավարտել առաջին տեղում:
«Ինտեր»-ը եւ «Ռեալ Սոսիեդադ»-ը Չեմպիոնների Լիգայի D խմբում վաստակել են 11-ական միավոր ու արդեն ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգրերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: