«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ամստերդամի «Այաքս» իր չկայացած տեղափոխության մասին:
«Չեմ տխրել, որ տրանսֆերը չի կայացել, ուրեմն այդպես էլ պետք է լիներ: Հիմա բոլոր մտքերս «Կրասնոդար»-ի հետ են կապված, ոչ թե Եվրոպա տեղափոխվելու»,- խոստովանել է Սպերցյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Այաքս»-ը կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 8,5 մլն՝ ներառյալ 2 մլն հավելավճար:
«Կրասնոդար»-ը ձմեռային դադարի է գնացել Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարի դիրքում, իսկ Սպերցյանն ընդգրկվել է 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: