«Ալաշկերտ»-«Փյունիկ» խաղով ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրը։
Թիմերը չեն կարողացել որոշել հաղթողին, հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Նախ հաշվի մեջ առաջ է անցել «Փյունիկ»-ը, 11-մետրանոցը դիպուկ իրացրել է Հովհաննես Հարությունյանը։ Մինչ առաջին խաղակեսի ավարտն «Ալաշկերտ»-ից Ռոբինսոն Ֆլորեսը հավասարեցրել է հաշիվը եւ մեկ միավոր բերել իր թիմին։
19-րդ տուրից հետո «Փյունիկ»-ը 47 միավորով գլխավորում է աղյուսակը, 39-ական միավոր ունեն «Նոա»-ն եւ «Արարատ-Արմենիա»-ն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: