ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանշային աղյուսակը։
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին բարձրացել է 2 հորիզոնականով եւ այժմ 1237 միավորով զբաղեցնում է 93-րդ տեղը։
Նոյեմբերին Հայաստանի հավաքականն ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարում 1:1 հաշվով է ավարտել հանդիպումն Ուելսի հետ, իսկ Խորվաթիային զիջել է նվազագույն հաշվով: ԵՎՐՈ-2024-ի ընտրական մրցաշարի D խմբում Հայաստանը գրավել է 4-րդ տեղը:
Դասակարգման աղյուսակի առաջատարն Աշխարհի չեմպիոն Արգենտինան է 1855 միավորով, նրան հաջորդում է Ֆրանսիան (1845), իսկ Անգլիան 1800 միավորով բարձրացել է 3-րդ տեղը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: