«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորից մտահոգություն է հայտնել Արցախում տիրող իրավիճակի ու բնակչության բռնի տեղահանության վերաբերյալ:
«10-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսել է Արցախի դաժան ռմբակոծումը:
Սիրտս ցավում է, երբ իմանում եմ բռնի տեղահանված ու զանգվածային կերպով Հայաստան արտագաղթող հազարավոր հայ ընտանիքների ցավերի, կորուստների ու իրավունքների խախտման մասին:
Իրավիճակը, որում հիմա տառապում են արցախցիները, հիշեցնում է պատմության ամենամռայլ ժամանակները: Հաճախ ենք ափսոսանքով հետ նայում անխտիր սպանություններին, էթնիկ զտումներին եւ համակենտրոնացման ճամբարներին, ափսոսում, որ դրանք կանխելու համար բավական ջանք չի գործադրվել: Մենք չենք կարող վերադարձնել այն չարագործությունների զոհերին, բայց դեռ ժամանակ ունենք, որպեսզի կանխենք Արցախում տեղի ունեցող ցեղասպանությունը:
Այս սարսափի պահին անհրաժեշտ է Լաչինի միջանցքով անհապաղ արտակարգ հումանիտար օգնություն մոբիլիզացնել ու տեղակայել միջազգային դիտորդական առաքելություն, որպեսզի վերջ տրվի մարդկության դեմ այդ հանցագործություններին:
Հիմա ծայրահեղ կարեւոր է, որ միջազգային առաջնորդները հանդես գան էթնիկ զտումների դեմ եւ օգտագործեն բոլոր հնարավոր քաղաքական գործիքները, որպեսզի վերջ դնեն տարածաշրջանում ռազմական գործողություններին:
Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրել իրենց հայրենիքում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: