Կայացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ տուրի եւս երկու հանդիպում:
«Փյունիկ»-ը Գյումրիի քաղաքային մարզադաշտում հանդիպել է «Շիրակ»-ի հետ ու առավելության հասել նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլը 5-րդ րոպեին խփել է Խոսե Էնրիկե Կառաբալյո Ռոսալը:
«Արարատ-Արմենիա»-ն 3:1 հաշվով ուժեղ է եղել «Ալաշկերտ»-ից: Հաղթող թիմի գոլերի հեղինակները Նիկոլայ Կիպիանին, Մոհամեդ Լամին Յատարան ու Տենտոն Յեննեն են: «Ալաշկերտ»-ի միակ գոլն ավելացված ժամանակում խփել է Կարեն Նալբանդյանը:
Առաջնության մրցաշարային աղյուսակը 23 միավորով շարունակում է գլխավորել «Փյունիկ»-ը, «Ալաշկերտ»-ն ունի 4 միավոր պակաս:
Այսօր կայանալու է 9-րդ տուրի վերջին խաղը, «Վեստ Արմենիա»-ն ընդունելու է «Նոա»-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: