Հուլիս 27, 2024
1065 դիտում

Ինձագի. Եթե համատեղ ուժերով աշխատենք, նորից մեծ նվաճումներ կգրանցնենք


Լուսանկարը` Getty Images


Երեկոյան «Ինտեր»-ը մեկնարկելու է Չեմպիոնների Լիգային խմբային փուլում ու առաջին խաղում մրցելու է «Ռեալ Սոսիեդադ»-ի հետ:

Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նշել է, որ նախորդ եզրափակչից լավ հիշողություններ են մնացել, բայց ժամանակն է նոր ճանապարհորդություն սկսել:

«Ուզում ենք ամեն ինչ նորից սկսել: Մեզ հաջողվել է անցած տարի մեծ հաջողությունների հասնել ու մի քանի կարեւոր արդյունքներ գրանցել: Նախորդ մրցաշրջանը հատուկ էր մեզ համար, եզրափակչից հետո երկրպագուներից ստացած սերը երբեք չի մոռացվի: Եթե համատեղ ուժերով աշխատենք, նորից մեծ նվաճումներ կգրանցնենք»,- մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Ինձագիի խոսքով, «Ռեալ Սոսիեդադ»-ը լավ կազմակերպված թիմ է, եւ պետք է իրենք բարձրության վրա լինեն, որպեսզի կարողանան արդյունքի հասնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին