Մայիս 10, 2025
473 դիտում

Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը


Լուսանկարը` FC Shirak


Հանգստյան օրերին մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն ու կայացել է 4 հանդիպում:

«Շիրակ»-ը 4:2 հաշվով ուժեղ է եղել «Վեստ Արմենիա»-ից: «Նոա»-ն Արթուր Միրանյանի 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ առավելության է հասել «Վան»-ի նկատմամբ:

«Ուրարտու»-ն էլ Արաս Օզբիլիսի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով ուժեղ է եղել ԲԿՄԱ-ից, որի կազմում միակ գոլը հեղինակել է Խարիտոն Այվազյանը: Երկու «Արարատ»-ների պայքարում 3:1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիա»-ն:

Այսօր «Նաիրի» մարզադաշտում տեղի է ունենալու «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին