Մայիս 10, 2025
806 դիտում

Գունկոն պատասխան խաղից առաջ թիմերի հնարավորությունները հավասար է գնահատում


Լուսանկարը` Urartu Football Club


Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ուրարտու»-ն հյուրընկալվել էր ռումինական «Ֆարուլ»-ին։

Հայկական թիմը պարտություն է կրել 3։2 հաշվով։ Վերջին գնդակը մրցակիցը խփել է 90+5-րդ րոպեին։ «Ուրարտու»-ի կազմում գոլերի հեղինակ են դարձել Արտյոմ Մաքսիմենկոն եւ Իվան Զոտկոն։

Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ասել է, որ իրենք դժվարին դիմակայություն էին սպասում, այդպես էլ եղավ։

«Առաջին կեսը որակով խաղ ցուցադրեցինք, երկրորդում սխալներ թույլ տվեցինք, որոնք էլ ազդեցին թիմի հոգեբանության վրա։ Մրցակիցը ճնշում էր, տրիբունաները լավ աջակցում էին նրան, դրանով պայմանավորված էլ վերջում գոլ բաց թողեցինք»,-ասել է Գունկոն։

Նա նշել է, որ պատասխան խաղից առաջ թիմերի հնարավորությունները հավասար են, իսկ թե ինչպիսի ֆուտբոլ կցուցադրեն տանը՝ մրցակիցը կտեսնի մյուս շաբաթ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին