Կոնֆերենցիաների Լիգայի 2-րդ փուլին մասնակցող հայկական 4 ակումբներից հաղթանակ է տարել միայն «Փյունիկ»-ը:
Թիմը Շվեդիայում հյուրընկալվել է «Կալմար»-ին եւ առավելության հասել 2:1 հաշվով: Հայկական ակումբի կազմում գոլերի հեղինակ են դարձել Լուկա Յուրիչիչն ու Խուան Բրավոն:
Հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանը շնորհակալություն է հայտնել իր տղաներին, որ նման արդյունք են ապահովել:
«Սա պատահական հաղթանակ չէր։ Լուրջ, ճիշտ ու լավ պատրաստվել էինք նման առավելության հասնելու համար: Գիտեինք, թե մեր մրցակիցն ինչ ֆուտբոլ է խաղալու, ստացվեց անել այն, ինչ պլանավորել էինք: «Կալմար»-ը չկարողացավ մեզ անակնկալի բերել, քանի որ նրանց խաղաոճին լավ ծանոթ էինք: Երկրորդ հանդիպումը լինելու է Հայաստանում ու այս բարդ մրցակցի դեմ պետք է սեփական հարկի տակ էլ լավ հանդես գանք»,-նշել է Մելիքյանը։
Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: