Ապրիլ 20, 2024
1532 դիտում

5 երկրի ֆուտբոլիստ 1-ին անգամ կարող է դառնալ ՉԼ-ի հաղթող․ Հայաստանը նրանց թվում է


Լուսանկարը` Reuters


Չեմպիոնների Լիգայի եզրափակիչներում հաղթանակ տոնել են 52 երկրի ներկայացուցիչներ։

Հունիսի 10-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» եզրափակչում առաջին անգամ այդ տիտղոսին կարող են արժանանալ եւս 5 երկրի ֆուտբոլիստներ։ Դրանց թվում է նաեւ Հայաստանը։

Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ Հայաստանը եվրոպական ֆուտբոլում անընդհատ նոր ցուցանիշներ է գրանցում։ Նա դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը նվաճեց Եվրոպայի եւ Կոնֆերենցիաների լիգաների գավաթները, ՉԼ-ում դարձավ գոլի հեղինակ ու դուրս եկավ եզրափակիչ։ Այժմ նա հնարավորություն ունի գլխավերեւում պահել այդքան ցանկալի գավաթը։

Բացի Հայաստանից Չեմպիոնների Լիգայում առաջին անգամ կարող են հաղթել նաեւ Ալբանիան, Սլովակիան, Սլովենիան ու Թուրքիան։ Այս երկրների ֆուտբոլիստները բոլորն էլ ընդգրկված են «Ինտեր»-ի կազմում, «Մանչեսթեր Սիթի»-ն նման ֆուտբոլիստ չունի։

Իսկ ընդհանրապես, 1956 թվականից հետո կայացած բոլոր եզրափակիչներին մասնակցել են 606 ֆուտբոլիստներ, հաղթողներ ամենաշատը դարձել են Իսպանիայի ներկայացուցիչները՝ 77, հայտնում է ՈւԵՖԱ-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին