Ապրիլ 20, 2024
1392 դիտում

Հայտնի են Ուելսի եւ Լատվիայի դեմ խաղերի համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստները


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է առաջիկա խաղերի համար թիմ հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանին հունիսի 16-ին հյուրընկալվելու է Ուելսին, իսկ 3 օր անց՝ ընդունելու Լատվիային: 

 

Թիմը հունիսի 8-14-ը հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, հայտնում է ՀՖՖ-ն:

 

Հավաքական են հրավիրվել հետեւյալ խաղացողները՝ 

 

Դարպասապահներ՝ Օգնյեն Չանչարեւիչ, Արսեն Բեգլարյան, Ստանիսլավ Բուչնեւ:

 

Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Անդրե Չալըշըր, Ժիրայր Մարգարյան, Էրիկ Փիլոյան, Դավիդ Դավիդյան, Սերգեյ Մուրադյան, Տարոն Ոսկանյան, Ստյոպա Մկրտչյան:

 

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ՝ Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան, Ժիրայր Շաղոյան, Լուկաս Սելարայան, Արտակ Դաշյան, Հովհաննես Հարությունյան, Ուգոչուկվու Իվու, Վբեյմար Անգուլո, Արթուր Սերոբյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Նորբերտո Բալեկյան եւ Արթուր Միրանյան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին