721 դիտում

«Ուրարտու»-ն առաջնության ավարտից 1 տուր առաջ Հայաստանի չեմպիոն է դարձել


Լուսանկարը` FC Urartu


Երեկոյան Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում կայացել է «Փյունիկ»- «Ուրարտու» դիմակայությունը, որի արդյունքում որոշվել է չեմպիոնը:

Մեկ գոլը բավական է եղել, որ «Ուրարտու»-ն հաղթի ու հռչակվի Հայաստանի չեմպիոն: Թիմերը համառ ու լարված պայքար են ծավալել ու մինչեւ խաղի ավարտը պահել 0:0 հաշիվը: Ավելացված ժամանակում Արաս Օզբիլիզը վարպետորեն իրացրել է տուգանայինը, եւ Եվգենի Ցիմբալյուկը գլխով հարվածով գրավել է «Փյունիկ»-ի դարպասը: 

 

«Ուրարտու»-ն վաստակել է 82 միավոր ու առաջնության ավարտից մեկ տուր առաջ ապահովել հաղթանակը: Նախորդ տարվա չեմպիոն «Փյունիկ»-ը 77 միավորով արծաթե մեդալակիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին