Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկվանից սկսել է մարզումները Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով առաջիկա հանդիպումներին:
ՀՖՖ-ն հայտնում է, որ թիմին միացել են Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի: Իսկ արտերկրում ելույթ ունեցողներից Երեւանում է Կամո Հովհաննիսյանը:
Երեկ Ալեքսանդր Պետրակովի թիմն անցկացրել է առաջին մարզումը: Ի դեպ, մարտի 20-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ընտրանին կանցկացնի բաց մարզում, որին կարող են հետեւել բոլոր ցանկացողները:
Մարզումից հետո Էդուարդ Սպերցյանին կհանձնվի Հայաստանի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Մարտի 25-ին կայանալու է ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի առաջին խաղը, Հայաստանն ընդունելու է Թուրքիային:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: