Ապրիլ 26, 2024
1904 դիտում

Կապառոս. Սարգիս Ադամյանը հավաքականում բացակայում է հենց իր պատճառով


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Ազգերի Լիգայի խմբային փուլում Ուկրաինայի դեմ խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախ խոսել է, թե ինչու է բացակայում «Քյոլնում» հանդես եկող Սարգիս Ադամյանը:

«Սաքոյին բոլորը սիրում եւ գնահատում են, բայց նրա բացակայության պատճառը հենց ինքն է: Զանգեք նրան ու հարցրեք, թե ինչու այստեղ չէ»,- ընդգծել է մարզիչը:

Լուսանկարը` Reuters

Էդուարդ Սպերցյանի մասին նշել է, որ նա լավ առաջընթաց է գրանցում, հոգեբանորեն էլ ուժեղ է ու այժմ պատրաստ է Եվրոպայում հանդես գալ: 

 

Կապառոսն ընդգծել է, որ դիտել են Ուկրաինայի վերջին հանդիպումը, որում զիջել է Շոտլանդիային. «Բարձր կարծիք ունենք մրցակցի մասին, իրոք բարդ խմբում ենք հայտնվել: Որեւէ մեկը պարտվելիս գոհ չի լինում, բայց այն մարզիչներից չեմ, որ անընդհատ արդարացումներ է փնտրում, երբեք իմ կարիերայում նման բան չեմ արել: Սրանք են այս պահին մեր ունեցած միավորները»:

 

Հայաստանն Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում 3 միավորով վերջին տեղում է, Ուկրաինան 7 միավոր ունի եւ 2-րդն է: Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կայանալու է վաղը հանրապետական ստադիոնում ու մեկնարկելու է ժամը 17:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին