Ապրիլ 27, 2024
447 դիտում

Մելիքյան. Պետք է միասին լինենք ու այս տխուր պահին փորձենք ուրախացնել մեր ժողովրդին


Լուսանկարը` FC Pyunik


Այսօր 21:00-ից Երեւանում կկայանա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի «Փյունիկ»-«Շերիֆ» առաջին հանդիպումը:

Խաղից առաջ հայկական թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երկրպագուներին խնդրել է գնալ ստադիոն ու աջակցել իրենց:

«Հայաստանում սգո օր է հայտարարված: Մենք մեր ազգի հետ սգում ենք ու սա բոլորիս ողբերգությունն է: Եթե սա լիներ Հայաստանի առաջնություն, կարող էինք որոշում ընդունել ու չեղարկել խաղը, բայց միջազգային հարթակում մենք չենք որշում կայացնողը: Պետք է ազգովի միասին լինենք ու այս չափազանց տխուր պահին փորձենք մի փոքր բանով ուրախացնել մեր ժողովրդին: Ստադիոն եկողներին խնդրում եմ իրենց լավ պահեն, որովհետեւ նախորդ խաղերին գրանցված միջադեպերից հետո վտանգ կա, որ ստադիոնը կզրկվի հանդիպումներ անցկացնելուց: Իսկ մեր ունեցած միակ ստադիոնը Հանրապետականն է»,-ասել է Մելիքյանը:

Նա նշել է, որ «Փյունիկ»-ը պատրաստ է պայքարելու, ունի թիմային ոգի եւ մարտական տրամադրություն: Ըստ մարզչի՝ «Շերիֆ»-ը շատ լավ թիմ ունի, բայց իրենք էլ մեծ տրամարդրվածությամբ են պայքարելու:

«Շատ աշխատանք ենք տարել եւ ուզում ենք շարունակել մեր ելույթները եվրոպական ֆուտբոլում: Լավ գիտենք մրցակցի ուժեղ կողմերը, եթե մեր մտածած ծրագիրը չստացվի, այն մեզ համար խնդիրներ կստեղծի: Տանը մեզ միայն հաղթանակ է հարկավոր, որպեսզի հյուրընկալվելիս հեշտ լինի»,-ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին