Ապրիլ 27, 2024
842 դիտում

Էդուարդ Բագրինցեւը հայկական անձնագիր կստանա ու կներկայացնի հավաքականը


Լուսանկարը` pfc-cska.com


ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցեւը մոտ է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնելուն:

«Նա նախապատվությունը տվել է ու տալիս է ԲԿՄԱ-ին, այլ տարբերակներ չկան: Պետք է հիմնական կազմում ամրապնդվել, դա է առաջնայինն այսօր: Իսկ հայկական անձնագրի ստացումն ընթացքի մեջ է»,- Metaratings.ru-ին ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նրա տեղափոխության մասին դեռ ոչինչ չի հայտնել:

19-ամյա Բագրանցեւը Լիգա M-ում 23 հանդիպման է մասնակցել ու 5 գոլ խփել: Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 200 հազ. եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին