Ապրիլ 26, 2024
687 դիտում

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 22-րդ ժողովը


Լուսանկարը` FFA


Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 22-րդ հերթական ժողովը, որի oրակարգում ընդգրկված է եղել 13 հարց։

ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղերձով է հանդես եկել: Նա նաեւ ներկայացրել է ՀՖՖ-ի գործունեության հաշվետվությունը (2021 հունիս-2022 հունիս), իսկ «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը՝ ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2021 թ.) ֆինանսական հաշվետվության եւ անկախ աուդիտորական եզրակացությունը, հայտնում է ՀՖՖ-ն:



Այնուհետև ՀՖՖ-ի Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը ներկայացրել է առանձին ՀՖՖ-ի համար նախորդ ֆինանսական տարվա հաշվետվությունը եւ 2022 թվականի բյուջեն:

Ժողովի անդամները հաստատել են ՀՖՖ գործունեության հաշվետվությունը, ֆինանսական հաշվետվությունը, աուդիտորական եզրակացությունը եւ ՀՖՖ-ի բյուջեն, ինչպես նաեւ կողմ են քվեարկել ՀՖՖ-ի կանոնադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխության հաստատմանը։
 
Ապա ժողովի պատվիրակները կողմ են քվեարկել «Դովեղ» ՖԱ ՀԿ անդամության կասեցման վերացման (միաձայն) եւ «Լոկոմոտիվ» ՖԱ ՀԿ հեռացման (13 կողմ, 1 ձեռնպահ) օգտին:
Օրակարգի վերջին հարցով պատվիրակները կողմ են քվեարկել մի շարք ակումբների  անդամության հաստատման օգտին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին