«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի լավագույն երիտասարդ խաղացող:
19-ամյա ֆուտբոլիստը նաեւ ընդգրկվել է 2021-2022 մրցաշրջանի լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում:
Զախարյանը մոսկովյան ակումբի սան է: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermark-ի գնահատմամբ՝ Զախարյանի տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո:
Ռուսաստանի առաջնությունում նա մասնակցել է 34 հանդիպման, 9 գոլ խփել ու նույնքան էլ արդյունավետ փոխանցում կատարել: 2021 թվականին հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական, մասնակցել է 4 հանդիպման:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: