Մայիս 02, 2024
634 դիտում

Մեսսի, Ռոնալդու, Ինիեստա. Տասնամյակի լավագույն ֆուտբոլիստների եռյակը


Լուսանկարը` china.org


Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է տասնամյակի լավագույն հարձակվողներին:

Ցանկը գլխավորել է «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին: Նա վերջին 10 տարվա ընթացքում 4 Ոսկե գնդակ է հաղթել, Լա Լիգայի 5 չեմպիոնական տիտղոսի տիրացել, Իսպանիայի 5 Գավաթի, 4 Սուպերգավաթի, 2 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, 2 անգամ ՝ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում ու ակումբային Աշխարհի 2 առաջնությունում:

Մեսսիին հաջորդել է նրա մշտական մրցակից, «Յուվենթուսի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն: 3-րդ տեղն է զբաղեցնում ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում հանդես եկող Անդրես Ինիեստան:

Տասնյակում են նաեւ Նեյմարը, Սերխիո Ռամոսը, Մանուել Նոյերը, Ռոբերտ Լեւանդովսկին, Ջանլուիջի Բուֆֆոնը, Զլատան Իբրահիմովիչն ու Լուկա Մոդրիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին