Մայիս 11, 2025
337 դիտում

ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունները կրկին հետաձգվել են


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ եւս երկու շաբաթով հետաձգվում է մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը:

Նման որոշում կայացվել է Հայաստանում COVID-19 վիրուսի աճը, ինչպես նաեւ հիմք է ընդունվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հայտարարված հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային երկշաբաթյա արձակուրդը:

Որոշվել է նաեւ երկու շաբաթով դադարեցնել բոլոր մարզադպրոցների աշխատանքը եւ մանկապատանեկան թիմերի մարզումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին