Մայիս 04, 2024
3844 դիտում

Սարգսյանը «Սիթիի» նախագահի հետ խոսել է ֆուտբոլի զարգացման մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մանչեսթերում հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» նախագահ Խալդուն Ալ Մուբարաքի հետ։

Ալ Մուբարաքը Սարգսյանին ներկայացրել է The City Football Group հոլդինգի գործունեությունը, ում էլ պատկանում է «Մանչեսթեր Սիթի» ակումբը։ Այս համատեքստում քննարկվել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Սարգսյանը շրջել է «Սիթիի» ակադեմիայում, ծանոթացել ակումբի տարբեր տարիքային խմբերի մարզական ծրագրերին, ներկա է եղել Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» հանդիպմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին