VivaroBET-ը դարձել է Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համաշխարհային բուքմեյքերական ու խաղային գործընկերը:
Երկարաժամկետ գործընկերության շրջանակում զինագործների երկրպագուներին համաշխարհային բուքմեյքերական ապրանքանիշի կողմից սպասվում են հատուկ առաջարկներ, մրցաշարեր ու ուղեւորություն դեպի «Էմիրեյթս» մարզադաշտ:
«Անչափ ուրախ ենք ողջունել VivaroBet-ին մեր պաշտոնական գործընկերների ընտանիքում: Ուրախ ենք համագործակցել նման առաջադեմ համաշխարհային բրենդի հետ»,-ասել է «Արսենալի» կոմերցիոն տնօրեն Փիթեր Սիլվերսթոնը:
VivaroBet-ի հիմնադիր Վիգեն Բադալյանն էլ ընդգծել է, որ հաճելի է լինել «Արսենալի» համաշխարհային բուքմեյքերական գործընկերը.
«Մենք «Արսենալի» մեծ երկրպագուներն ենք, այս համագործակցությունը VivaroBet-ի երկարաժամկետ ռազմավարության առանցքային մասն է կազմում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: