Ապրիլ 27, 2024
1806 դիտում

Վանեցյան. 20 տարվա փչացրածը 20 օրում շտկել հնարավոր չէ


Լուսանկարը` ffa.am


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ներկա է եղել Հայաստանի հավաքականի մարզմանը: Թիմը պատրաստվել է Ազգերի Լիգայում Մակեդոնիայի դեմ տնային խաղին:

Վանեցյանը մասնավորապես անդրադարձել է հետեւյալ հարցերին.

 

Ֆուտբոլիստների հետ զրուցել ենք մեր հետագա անելիքների ու վաղվա խաղի մասին: Լավ տրամադրություն մաղթեցի տղաներին, որ հավաքվեն ու իրենց դրսեւորեն:  

 

Ջիբրալթարին չնայած պարտվեցինք, բայց եթե նայենք վիճակագրությանը, երեւի վերջին շրջանում ամենալավ խաղերից մեկն է եղել: Ամեն դեպքում պարտվել ենք, պատճառները շատ խորը քննարկում ենք ու մասնագիտական վերլուծության ենթարկում:

 

Առաջիկայում կներկայացնենք երկարաժամկետ ծրագիր,  որով կզարգացնենք մեր մանկապատանեկան ֆուտբոլը եւ կունենանք մեծ թվով խաղացողներ: Նրանցից էլ մարզիչը ընտրելու հնարավորություն կունենա:

 

Հավաքականի մարզչին փորձել եմ ոգեշնչել, որ չընկճվի ու իր բոլոր ուժերը ներդնի վաղվա խաղում: Հուսանք`դրական արդյունք կլինի:

 

Մենք պետք է ունենանք ֆուտբոլով զբաղվող շատ երեխաներ, որպեսզի ընտրության մեծ հնարավորություն լինի: Չեմ ուզում թերագնահատել հավաքականի խաղացողներին, բայց նայում ենք արդյունքներին ու տեսնում, որ դրանք մեզ չեն բավարարում:

 

Այն քննադատությունը, որ հնչում է ֆուտբոլասերների ու պրոֆեսիոնալների կողմից, ընդունելի է, բայց ունենք, այն ինչ ունենք: Ամեն պարտություն ազգը ծանր է տանում, պատկերացրեք մենք ինչքան ենք ծանր տանում: Հայաստանում շուրջ 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ունենք: Մոլուցքի է վերածվել ամբողջ աշխարհում հայկական արմատներով ֆուտբոլիստներ փնտրելը: 

 

Առաջիկայում գործուն քայլեր կտեսնեք, որոնք 4-5 տարի անց արդյունք կտան, այն կերեւա ազգային հավաքականներում: Ցավալի է, որ երիտասարդական թիմերում էլ փոխարինողներ չկան: Կանենք ամեն ինչ, որ այս իրավիճակից դուրս գաք:

 

Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպել ենք, նա պրոֆեսիոնալ մարզչի որակավորում չունի ու չի կարող գլխավորել մեր թիմը: Մենք գլխավոր մարզիչ ունենք, նա շատ փորձառու է, պետք է չէ թերագնահատել Գյուլբուդաղյանցի հանարվորությունները: Նա լավ ֆուտբոլիստների սերունդ է աճեցրել, պետք է նրան վստահենք, հրաշքներ չեն կարող լինել: Չի կարող 20 տարվա փչացրածը 20 օրում շտկվել: 

 

Երկրպագուներին կոչ եմ անում աջակցել մեր հավաքականին եւ դուխ տալ: Հավատանք, որ մեր տղաները կկարողանան հավաքվել ու արդյունքի հասնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին