Ապրիլ 27, 2024
1309 դիտում

Ըստ Հարոյանի` հավաքականում ուրախ են Մովսիսյանի վերադարձով


Լուսանկարը` Mediamax


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը համոզված է, որ վաղը Ջիբրալթարի հետ խաղում իրենք մեծ նվիրումով են խաղադաշտ դուրս գալու:

Ազգերի Լիգայում Հայաստանի հավաքականը վաղը սեփական հարկի տակ ուժերն է չափելու Ջիբրալթարի հետ:

 

«Ուսումնասիրել ենք Ջիբրալթարի հավաքականը եւ կենտրոնացած պետք է խաղանք, քանի որ նման թիմերի դեմ միշտ դժվար հանդիպումներ են լինում: Առաջին խաղից հետո կմտածենք Մակեդոնիայի մասին: Պարտավոր ենք այս երկու հանդիպումներում երեքական միավոր վաստակել»,-նշել է ֆուտբոլիստը:

 

Հարոյանն ասել է, որ իրենք ուրախ ենք, որ Յուրա Մովսիսյանը վերադարձել է ու կրկին մարզվում է իրենց հետ. «Նա շատ լավ ֆուտբոլիստ է: Կապ չունի, որ երկար ժամանակ հավաքականում չի խաղացել»:

 

Նա նաեւ խոստովանել է, որ մարզչի փոփոխության հետ կապված ազդեցություն չկա եւ ամեն ինչ լավ է թիմում: 

 

«Մոռացել ենք Մակեդոնիայից կրած պարտությունը, դուրս ենք գալու դաշտ հաղթանակի հետեւից»,-ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին