Ապրիլ 26, 2024
1019 դիտում

ՉԼ. Գոլերով, հաղթանակներով ու արցունքներով լի հերթական խաղային օրը


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Չեմպիոնների Լիգայի հերթական խաղային օրը լի էր գոլերով, հաղթանակներով ու արցունքներով:

H խմբի «Վալենսիա»-«Յուվենթուս» հանդիպման արդեն 29-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է Քրիշտիանու Ռոնալդուն: Նա ՉԼ-ում անցկացրած 145 խաղերում իր առաջին կարմիր քարտն է ստացել ու արցունքներով լքել խաղադաշտը: Սակայն դա նրա թիմին չի խանգարել 2:0 հաշվով հաղթել «Վալենսիային»: Երկու անգամ 11-մետրանոցը դիպուկ է իրացրել Միրալեմ Պյանիչը:

Լուսանկարը` uefa.com


Խմբի մյուս խաղում ՄՅՈՒ-ն 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Յանգ Բոյզի» դարպասը: Դուբլի հեղինակ է դարձել Պոլ Պոգբան, գոլերից մեկը նա 11-մետրանոցից է խփել, 1 անգամ էլ աչքի է ընկել Անտոնի Մարսիալը:

G խմբում «Ռեալն» առանց Ռոնալդուի խնդիր չի ունեցել, այն Իսկոյի, Գարեթ Բեյլի ու Մարիանո Դիասի գոլերի շնորհիվ 3:0 հաշվով հաղթել է «Ռոմային»: «Պլզենն» ու ԲԿՄԱ-ն 2:2 հաշվով են ավարտել իրենց հանդիպումը:

Լուսանկարը` uefa.com


Մյուս խաղերում այսպիսի հաշիվներ են գրանցվել՝

E խումբ՝ «Այաքս»-«ԱԵԿ»՝ 3:0, «Բենֆիկա»-«Բավարիա»՝ 0:2

F խումբ՝ «Շախտյոր»-«Հոֆֆենհայմ»՝ 2:2, «Մանչեսթեր Սիթի»- «Լիոն»՝ 1:2

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին