Ապրիլ 30, 2024
1504 դիտում

«Մաքքաբիի» հետ խաղից առաջ «Փյունիկը» նոր համալրում ունի


Լուսանկարը` fc-tambov.ru


Հարձակվող Դենիս Դորոժկինը ռուսական «Ֆակել» ակումբից տեղափոխվել է «Փյունիկ»:

31-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաեւ «Կրասնոդար» եւ «Ուրալ» ակումբներում:

«Փյունիկից» հեռացել է մեկ այլ ռուս ֆուտբոլիստ՝ Ալբերտ Բոգատիրովը, նա կարիերան ֆուտբոլի Ազգային Լիգայում է շարունակելու:

Երեւանյան ակումբն օգոստոսի 16-ին Թել Ավիվում Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլում ուժերն է չափելու «Մաքքաբիի» հետ: Առաջին խաղում Երեւանում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին