Ապրիլ 30, 2024
3502 դիտում

2019 թվականից «Արսենալը» հանդես կգա Adidas-ի մարզահագուստով


Լուսանկարը` FC Arsenal


2019 թվականից «Արսենալը» հանդես կգա Adidas-ով: Գերմանական ընկերությունը փոխարինելու է ակումբի տեխնիկական հովանավոր Puma-ին:

Լոնդոնյան ակումբը Adidas-ի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել ու վաստակելու է 67 մլն եվրո: Puma-ից թիմը 2 անգամ քիչ գումար էր ստանում, հայտնում է Daily Mail-ը:

Puma-ի հետ պայմանագիրը գործում է 2014 թվականից ու ավարտվելու է հենց 2019-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին