Ապրիլ 26, 2024
1933 դիտում

Արթուր Վանեցյանը չի թաքցնում, որ ՀՖՖ-ն ղեկավարելու ցանկություն ունի


Լուսանկարը` Photolure


Այսօր կառավարությունում ընթանում է հերթական նիստը, որից առաջ ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Նա ասել է, որ առաջիկայում կհայտարարի կներկայացնի՞ թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, թե ոչ:

«Ես պաշտոնը ստանձնելու վերջնական որոշում դեռեւս չեմ կայացրել: Չեմ թաքցնի, որ ցանկություն ունեմ եւ մտածում եմ այդ ուղղությամբ, բայց ես պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ դեմ չեն իմ նախագահ լինելուն: Առաջադրողը լինելու են Բարձրագույն խմբում հանդես եկող ակումբները, եթե նրանք այդ պաշտոնում կտեսնեն ինձ, ապա ես մեծ սիրով կընդունեմ»,-նշել է Վանեցյանը:

Ըստ նրա՝ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից հետո, որտեղ նա ասել էր, որ իրեն փոխարինող կարող է լինել Վանեցյանը, իրենք կարճ հանդիպում են ունեցել:

«Ես որքան գիտեմ, հիմա ֆեդերացիայում փոփոխություններ են տեղի ունենում՝ այն իրավաբանական անձանց միությունից դառնում է հասարակական կազմակերպություն: ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի հետ համաձայնեցնելու ժամկետներ կան, դրա համար էլ նոր ընտրությունները կլինեն մոտավորապես սեպտեմբերի 10-15-ը»,-ավելացրել է ԱԱԾ-ի պետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին