Ապրիլ 26, 2024
1577 դիտում

«Գանձասար-Կապանը» Հայաստանի գավաթի շրջագայություն է կատարել


Լուսանկարը` FC Gandzasar

Լուսանկարը` FC Gandzasar

Լուսանկարը` FC Gandzasar

Լուսանկարը` FC Gandzasar

Լուսանկարը` FC Gandzasar


«Գանձասար-Կապանն» օրեր առաջ առաջին անգամ դարձել էր Հայաստանի գավաթակիր՝ եզրափակչում հաղթելով «Ալաշկերտին»:

Սյունիքի թիմն իր երկրպագուների ու սյունեցիների հետ նվաճած հաղթանակը կիսելու համար շրջագայություն է իրականացրել մարզի համայնքներում, հանդիպել երկրպագուների հետ ու կիսվել խաղից ստացած տպավորություններով:

«Գանձասար-Կապանին» Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաջարանում ու Կապանում մեծ խանդավառությամբ են ընդունել:  Ֆուտբոլիստների պատվին ամենուր տոնական միջոցառումներ են անցկացվել: Ներկա է եղել նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին