Ապրիլ 26, 2024
1295 դիտում

Հայ լրագրողները պատրաստ են երեւանյան միջազգային մրցաշարին


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի լրագրողների հավաքականի գլխավոր մարզիչն ու թիմի ավագը ցանկանում են մայիսի 26-ին կայանալիք Լրագրողների միջազգային ֆուտբոլային 2-րդ մրցաշարում լավագույնս դրսեւորել իրենց:


Դավիթ Ալավերդյանն ու Կարեն Գիլոյանը խոստովանել են, որ միջազգային մրցաշարերում միշտ նվաճում են բրոնզե մեդալ, իսկ այս անգամ որոշել են խախտել այդ «ավանդույթը»:

«Մենք անընդհատ մարզումներ ենք անցկացնում, բացի այդ էլ ընկերական հանդիպումներ ենք ունեցել: Վերջերս էլ մրցաշարի մասնակցեցինք, եւ կարող եմ ասել, որ թիմը պատրաստ է: Ցանկանում ենք ավելի բարձր տեղ զբաղեցնել, տեսնենք, թե ինչպես կստացվի»,-ասել է թիմի ավագ Դավիթ Ալավերդյանը:

Զրուցակիցները նշել են, որ երեւանյան մրցաշարն անցած տարի շատ լարված պայքարում է անցել, մինչեւ վերջ չեն իմացել, թե ով կնվաճի հաղթողի կոչումը: Նրանք կարծում են, որ այս տարի եւս հետաքրքիր դիմակայություններ են լինելու:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է երկու թիմ՝ Երեւանից եւ Գյումրիից: Մեր երկիր կժամանեն շուրջ 100 լրագրողներ Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Բելառուսից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին