Մայիս 14, 2025
6127 դիտում

Իսլամական պետությունը կրկին սպառնացել է ֆուտբոլի ԱԱ-ի անցկացմանը


Լուսանկարը` Twitter


Իսլամական պետություն խմբավորումը կրկին սպառնացել է ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը:

Այն նոր պաստառներով է հանդես եկել ու ներկայացրել իր անելիքները.

«Ռուսաստան-2018. Պուտին, դու անհավատ ես: Դուք կվճարեք մուսուլմաններին սպանելու համար: Ուղղակի ահաբեկչություն»:

Այդկերպ նրանք արտահայտվում են Սիրիայի տարածքում Ռուսաստանի գործողությունների դեմ:

Իսլամական պետությունը սկսել է պաստառային պատերազմ վարել նախորդ տարվա հոկտեմբերից: Դրանցում հիմնականում պատկերվածեն եղել Մեսսին, Ռոնալդուն ու Նեյմարը:

Աշխարհի առաջնությունը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին