Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում պայքարը կշարունակեն «Սեւիլիան» ու «Ռոման»:
ՄՅՈւ-ն «Օլդ Թրաֆորդում» չի կարողացել կոտրել իսպանական ակումբի դիմադրությունը: Հանդիպումն ավարտվել է «Սեւիլիայի» 2:1 հաշվով հաղթանակով:
74-րդ ու 78-րդ րոպեներին դուբլի հեղինակ է դարձել Վիսամ Բեն Յեդերը, ՄՅՈւ-ից հաշիվը կրճատել է Ռոմելու Լուկակուն:
«Այս հաղթանակը նվիրվում է «Սեւիլիայի» բոլոր երկրպագուներին: Հիանալի, պարզապես հրաշալի երեկո էր»,- հաղթանակից հետո ասել է Վինչենցո Մոնտելան:
Ժոզե Մոուրինյոն էլ խոստովանել է, որ առաջին գոլը որոշիչ է եղել, թեեւ իրենք փորձել են ագրեսիվ գործել, սակայն մրցակիցն ավելի է սկսել տիրել գնդակին ու վերահսկել խաղը:
«Ռոման» էլ սեփական հարկի տակ Էդին Ջեկոյի միակ գոլի շնորհիվ հաղթել է ուկրաինական «Շախտյորին» ու կշարունակի ելույթները ՉԼ-ում:
«Հիանալի արդյունքի ենք հասել: Դարձել ենք Եվրոպայի 8 լավագույն ակումբներից մեկն ու շարունակում ենք առաջ շարժվել»,- Twitter-ում գրել է Ֆրանչեսկո Տոտտին:
Այսօր 1/4 եզրափակչում կայանալու են «Բեշիկթաշ»-«Բավարիա» ու «Բարսելոնա»-«Չելսի» հանդիպումները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: