1292 դիտում

ՉԼ-ում 1/4 եզրափակչի համար պայքարը կշարունակվի այսօր


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Այս շաբաթ շարունակվելու են Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները: Այսօր երեկոյան «Ռոման» ընդունելու է «Շախտյորին», «Մանչեսթեր Յունայթեդն» էլ՝ «Սեւիլիային»:

Առաջին խաղում դոնեցկյան ակումբը սեփական հարկի տակ առավելության էր հասել 2:1 հաշվով ու Հռոմ է ժամանել հաջողությունը կրկնելու համար:

Այդ մասին խոսել է նաեւ թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան: «Մենք գիտենք, թե որքան դժվար հանդիպում է սպասվում ու շատ մոտիվացված ենք: «Շախտյորն» այստեղ է, որ իր խաղը ցույց տա, չենք փորձելու միայն պաշտպանվել ու հաշիվը պահել: Հնարավորինս շատ գրոհներ ենք անելու ու գնդակը պահելու»,- ասել է  մարզիչը:

Լուսանկարը` uefa.com


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն հույս է հայտնել, որ այս անգամ կայուն խաղ ցույց կտան ու չեն ձախողի կարեւոր հանդիպումը, քանի որ սխալվելու իրավունք չունեն:

Լարված դիմակայություն է սպասվում նաեւ «Օլդ Թրաֆորդում»: ՄՅՈւ-ի ու «Սեւիլիայի» առաջին խաղը գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտվել, թեեւ տանտերերը մեծ առավելություն ունեին, բայց հիանալի գործեց Դավիդ դե Խեան:

ՄՅՈւ-ն ՉԼ-ի այս մրցաշրջանում կարողացել է տնային բոլոր հանդիպումներն էլ իր օգտին ավարտել:

Լուսանկարը` uefa.com


«Չափազանց դժվար հանդիպում է լինելու: Խաղալու ենք մի թիմի դեմ, որը «Լիվերպուլին» 2 խաղերում էլ գոլ է խփել ու ոչ-ոքի խաղացել, իսկ «Լիվերպուլը» շատ ամուր թիմ է: Դա նշանակում  է, որ «Սեւիլիան» իսկապես ուժեղ մրցակից է: Չեմ համարում, թե մեր թիմն ամենաուժեղն է ՉԼ-ում, բայց 1/4 եզրափակիչ դուրս գալուց հետո ամեն ինչ էլ հնարավոր է»,- նշել է Ժոզե Մոուրինյոն:

Իսկ ահա «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան ցանկանում է վերջ դնել ՄՅՈւ-ի հաղթանակների շարքին ու շարունակել պայքարը ՉԼ-ում.

«Պետք է 100 տոկոսով նվիրվենք որոշիչ պահերին ու հավատանք, որ հաջողությունը մեր կողմից կլինի: Առաջին խաղն այդքան էլ վատը չէր, մենք հիանալի էինք գործում: Վերջին խաղերում ՄՅՈւ-ն լավ հաղթանակներ է տարել, բայց մենք այն կընդհատենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am