Ապրիլ 30, 2024
3882 դիտում

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի գոլառատ ու լարված ավարտը


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Ավարտվեցին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հանդիպումները: Այս գիշեր կայացան 4 խմբերի մնացած հանդիպումներն ու որոշվեցին պայքարը շարունակողները: Նրանք իրենց մրցակիցներին կիմանան դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանության ժամանակ:

Mediamax Sport-ն ուշադիր հետեւել է ՉԼ-ի գոլառատ խաղերին եւ ներկայացնում է դրանք:

Գոլաշատ «Լիվերպուլը» 

Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» շարունակեց փայլել E խմբում: Թիմը պարզապես ջախջախել է հյուր եկած «Սպարտակին» 7:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆիլիպե Կոուտինյոն, դուբլի՝ Ֆելիպե Մանեն, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռոբերտո Ֆիրմինյոն ու Մոհամեդ Սալահը:

Լուսանկարը` uefa.com


Նման հաշվով ռուսական թիմը չէր պարտվել 1941 թվականից հետո, իսկ պաշտոնական հանդիպումներում նման հաշիվ գրանցել է 3 անգամ:

«Լիվերպուլը» 12 միավորով խմբում առաջինն է, 2-րդ տեղով ուղեգիր է նվաճել «Սեւիլիան», որը 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Մարիբորի» հետ:

Կամային «Շախտյորն» ու Զորրո մարզիչը

F խմբում առաջատար «Մանչեսթեր Սիթին» առաջին պարտությունն է կրել այս մրցաշրջանում՝ ընդհատելով 21 հանդիպում ձգվող անպարտելի շարքը:

Դոնեցկի «Շախտյորը» 2:1 հաշվով կարեւոր հաղթանակ է տարել ու կշարունակի ելույթները ՉԼ-ում: Թիմին հաղթանակ են բերել Բերնարդի ու Իսմաիլիի գոլերը, անգլիական թիմի կազմում ավելացրած րոպեին հաշիվը կրճատել է Սերխիո Ագուերոն: Վերջին անգամ ապրիլին էր «Մանչեսթեր Սիթին» առաջին խաղակեսում 2 գոլ ընդունել սեփական դարպասը:

Լուսանկարը` uefa.com


«Շախտյորի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հետխաղյան մամուլի ասուլիսին ներկայացել է Զորրոյի հանդերձանքով: Նա խոստացել էր այդպես հագնվել, եթե «հանքափորները» կարողանան դուրս գալ հաջորդ փուլ ու իր խոստումը կատարել է:
 
Անպարտելի «Բեշիկթաշը»

«Բեշիկթաշն» ու  «Պորտուն» էլ հաջողությամբ հաղթահարել են G խմբի արգելքը: Թուրքական ակումբը 2:1 հաշվով ուժեղ է եղել «Լայպցիգից», «Պորտուն» էլ 5:2 հաշվով ոչ մի շանս չի տվել «Մոնակոյին»:

Ի դեպ, թուրքական ակումբը խմբային փուլում ոչ մի պարտություն չի կրել ու 14 միավորով առաջինն է հատել եզրագիծը: «Պորտուն» էլ 10 միավոր է վաստակել:

Լուսանկարը` uefa.com


Ռոնալդուի նոր ռեկորդը

Վերջին՝ F խմբում, նախորդ մրցաշրջանի ՉԼ-ի հաղթող Մադրիդի «Ռեալը» առաջատարի դիրքերը զիջել է «Տոտենհեմին»:

Լուսանկարը` uefa.com


«Ռեալը» 3:2 հաշվով ուժեղ է եղել «Բորուսիայից» ու 13 միավոր վաստակել: Թիմերի խաղերը միշտ էլ հետաքրքրիր պայքարում են անցնում, այս մեկն էլ բացառություն չի եղել՝ 5 գոլ, դինամիկ խաղ ու նոր ռեկորդ: Հերթական գոլը հեղինակելով՝ Քրիշտիանու Ռոնալդուն միակ խաղացողն է դարձել, ով աչքի է ընկել խմբային փուլի բոլոր հանդիպումներում:

«Տոտենհեմն» էլ 3 անպատասխան գնդակ է ուղարկել ԱՊՕԵԼ-ի դարպասը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին