Մայիս 10, 2025
12290 դիտում

ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը


Լուսանկարը` uefa.com


ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը: Նրանում տեղ են գտել այն 16 ֆուտբոլիստները, որոնք առավել շատ են ընդգրկվել տարվա լավագույն թիմերի կազմերում:

Նրանից 6-ը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն են, որոնք դարձել են 2010-ի Աշխարհի, 2008-ի ու 2012-ի Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ:

Դարպասապահ՝ Իկեր Կասիլիաս

Պաշտպաններ՝ Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Կառլես Պույոլ, Ֆիլիպ Լամ:

Կիսապաշտպաններ՝ Խավի, Անդրես Ինիեստա, Սթիվեն Ջերարդ:

Հարձակվողներ՝ Թիերի Անրի, Քրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսսի:

Թիմերը ձեւավորվում են երկրպագուների քվեարկության արդյունքներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին